Սյուզիին մենք թիթեռնիկ ենք ասում, որովհետեւ նրա կյանքը նման է թիթեռի՝ ազատ ճախրում է, ու թիթեռի պես էլ շուտ «մահանում»: Նա իր բոլոր ընկերների կյանքից կորում է այնպես, ինչպես հայտնվել է` մի վայրկյանում: Սյուզին երկարատև հարաբերություններ չի սիրում ու հաճախ է ինձ հիշեցնում. «Ախր, Սաշա մեկի հետ միշտ չես քնի, չնայած դու ինչ գիտես դրա մասին»:Գիտեմ հիմա կհարցնեք, իսկ ուր մնաց սերը, նա դրա համար էլ իր պատասխանն ունի. «Սերը ինձ համար ՍԵՔՍՆ է, որը չի հարցնում ոչինչ, ուղղակի տրվում է քեզ ու վերջ, այն չի դնում քո առաջ ոչ մի պարտականություն, միայն մարմնական 11 րոպեանոց հաճույք եվ վերջ. դու կարող ես նույնիսկ չսիրել»: Կարող եք չհամաձայնել նրա հետ, բայց չմտածեք, թե նա փողոցայինի մեկն է և շատ խիստ էլ չդատեք նրան: Նա տակից չի անում, նա կույսի շղարշ չի գցում վրան, և չի էլ բարձրաձայնում, որ կույս չէ, նա ուղղակի ապրում է:Ապրում է այնպես, ինչպես ուզում է, ինչպես` թիթեռնիկը: Իր առաջին անկողնային «սիրեկանին» Սյուզին հանդիպեց ,երբ ընդամենը 18 տարեկան էր:«Սկզբում այդ մտքից սարսափում էի, բայց հիմա արդեն չեմ հիշում, թե ինչպես նա ինձ քարշ տվեց իր անկողին, ինչպես այդ սրիկան համոզեց ինձ՝ հետը քնեմ:Հիմա նրան ասում եմ սրիկա, որովհետև չէի ուզենա
...
Կարդալ շարունակությունը »
Դիտումներ:
280
|
Ավելացրեց:
Arpi
|
Ամսաթիվ:
19.02.2013
|
|