Հինգշաբթի, 21.11.2024, 22:54

Ողջույն Հյուր | RSS

Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 6 » Իսկ դու խոստացար....♥
14:27
Իսկ դու խոստացար....♥



Իսկ դու խոստացար, որ մեզ էլ ոչինչ բաժան չի լինի, իսկ դու խոստացար, որ դու իմ կյանքից հեռու չես լինի, դու ինձ խոստացար, որ ինձնից բացի քո սև աչքերը ուրիշ ոչ մեկին այսպես չեն նայի: Իսկ դու խոստացար... ՈՒրիշ ոչ մեկին էլ դու իմ միակն ես, քո այդ շուրթերը երբեք չեն ասի, ասում էիր, թե մեզ այս ողջ աշխարհում ոչ մի շնչավոր էլ չի բաժանի, դու ինձ խոստացար, որ էլ չեմ տխրի, որ իմ աչքերը արցունք չեն տեսնի: Դու ինձ խոստացար... ուրիշ ոչ մեկին այսպես չգրկել, ուրիշ ոչ մեկի գրկում չլացել,  ոչ մեկի ձայնը էլ չկարոտել, ուրիշի մասին էլ չերազել, դու ինձ խոստացար միշտ ինջ հետ լինել : Ափսոս խոստացար, բայց շուտ մոռացար, ժամանակ անցավ, քո սերն էլ անցավ, տված խոստումդ լոկ լավ հուշ դարձավ, այն ինչ խոստացար անհետ չքացավ, կյանքի իմ գրքում փոքրիկ էջ դարձավ: Գոգ ջան, գիտեմ, այդ նույն խոստումը ուրիշին կտաս, թե չես մոռանա, թե էլ չի լացի, էլ ոչ մեկին դու չես նվիրվի, որ նա աշխարհում միակն է միայն, ու քո սրտի մեջ տեղ կտաս նրան: Ու նա էլ գուցե իմ պես հավատա ու տարիներ անց քեզ նույն հարցը տա, ախր խոստացար, ինչու՞ ուրացար:
Դիտումներ: 191 | Ավելացրեց: Arpi | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]