Չորեքշաբթի, 22.01.2025, 04:20

Ողջույն Հյուր | RSS

Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 18 » Տեսնես դու ինձ հիշում ես ...♥♥
11:13
Տեսնես դու ինձ հիշում ես ...♥♥



Ես չեմ սեղմում քո դռան զանգի կոճակը : Ուզում եմ ,որ դու այն առանց զանգի բանաս : Ընդունիր ինձ հյուրընկալության բոլոր կանոններով ու տեղ տուր քո սրտի այն անկյունում , որն իմն էր տարիներ առաջ : արդեն մոռացել եմ , ների'ր , երբ էր այդ ... Չգիտեմ ներս մտնեմ որպես հին ծանոթ , թե` նոր բարեկամ : Դու ես դրության տերը որոշի'ր : Ես անգամ չեմ սպասի քո որոշմանը : Ձեռքս անվարան վերցնում եմ քո զանգի կոճակից և նորից գնում եմ դեպի անորոշություն ... Մեր բաժանումը 30 տարի առաջ էր ,(մի ամբողջ հավերժություն ): Անընդհատ քեզ եմ որոնել , բայց վախեցել եմ հանդիպումից : Շփոթվել եմ , բառերը մոլորվել են `դեռ չարտասանած : Հիշում ես , որոշել էինք հեռանալ այս մոլորակից և կառուցել մեր աշխարհը , երազների կամարներով պետք է զարդարեինք այն : Մեր այգում պետք է հանգչեին արևի շողերը , հետո մոլորված լուսինը մեզ պետք է ժպտար աստղերի ծովից , հետո . . . Երևի մենք հանդիպեցինք , որ քաղցր հուշերով լցնես իմ կյանքը և ապացուցես , որ բնությունը ,իրոք հրաշագործ է , և դու ես նրա ստեղծագործությունը : Գիտես , արդեն սա որերորդ նամակն է , որ գրում եմ քեզ , բայց համարձակության բացակայությունը նրան ամփոփել է դարակիս մի անկյունում: Ուշացել ենք, շատ ենք ուշացել սիրելիս: Մեր գնացքն արդեն ընկղմվել է ժամանակի փոշու մեջ : Բազմավագոն գնացքը միայն ուղևոր ուներ ` ես և դու . . . խորհում եմ , հիշում , վերապրում և բազմիցս հարցնում ինքս ինձ. Տեսնես դու ինձ հիշում ես...

Դիտումներ: 273 | Ավելացրեց: LARISI(K)♥ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]