Հինգշաբթի, 21.11.2024, 19:17

Ողջույն Հյուր | RSS

Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 7 » Իսկ սա արդեն ես եմ...♥
18:30
Իսկ սա արդեն ես եմ...♥
 Նոյեմբերի 4-ին նրա ծնունդն էր, այդ օրն էլ բացել եմ իմ բլոգը... Շնորահավորեցի... Այս տարիները, որ ապրել եմ, միշտ մտածել եմ ուրիշների մասին, որ ուրիշները թող երջանիկ լինեն, թող ժպտան, թքած թե ես ինչ կզգամ... Այդպես էլ ապրում էի մինչ մի օր հասկացա, որ իմ կյանքը, իմ արցունքները, իմ տխրությունը ոչ ոքի հետաքրքիր չէ... Հասկացա, որ ապրում եմ ընդամենը մի կյանք, պետք է ապրեմ այն լիարժեք... Թող զղջամ արածիս համար ոչ թե չարածիս... Ես զղջում եմ իմ կյանքը սխալ ապրելու համար... Ճիշտ է ինձ բոլորն էի սիրում, բոլորն էին ժպտում, բայց քչերի ժպիտն էր անկեղծ... Գուցե կանցնեն տարիներ կզղջամ նաև այս մտածածիս համար, բայց չէ որ ես ապրում եմ առաջին անգամ, սխալվելու բոլոր իրավունքները ունեմ... Սիրում եմ նրան... Այո սիրում եմ... Գիտեք ինչ թքած ունեմ ինչ եք մտածում... Սիրուուուուում եմ... Շաաաատ եմ սիրում... Ուզում եմ ամբողջ կյանքս նրա հետ ապրեմ, նրա կողքին քնեմ, նրա կողքին արթնանամ... Առավոտյան նրա համար սուրճ պատրաստեմ, միասին նախաճաշենք... Այս ամենը դեռևս միայն երազանք է, բայց հավատում եմ... Ասում են, եթե շատ ես հավատում ու ձգտում ամպայման իրականանում է... <3 Ես նաև պատկերացնում եմ... Մենք ունենալու ենք 2 երեխա... Առաջնեկս ուզում եմ տղա լինի... Լինի ուժեղ, հայրիկի նման գեղեցիկ և իհարկե մայրիկի նման խելացի (գլուխս եմ գովում էլի) :D... Ուզում եմ խելքահան անի բոլոր աղջիկներին, բայց չեմ ուզում սրտեր կոտրի... Նրա անունը հայրիկը որոշել է դնենք Վաչե... Ես արդեն սիրում եմ նրան... Իսկ մյուս երեխաս, ուզում եմ աղջիկ լինի, ոչ թե, որ դա է նորաձև հայերի մոտ, այլ նրա համար, որ այդպես եմ ուզում... Նրա անունը կլինի Արիաննա... Սա էլ իմ որոշումն է... Նրան գեղեցիկ կհագցնեմ, ման կգանք միասին... Իսկ երբ որ մեծանա, թող գրավի բոլոր տղաներին.. Այ նա թող կոտրի նրանց սրտերը... Ես ու իմ Սիրգան շատ պլաններ ունենք... Չգիտեմ դրանք կիրականանան թե ոչ... բայց ինձանից հասնում է պլանավորել և ուղղակի ձգտել դրան... Մի գուցե այս գրածս կարդաս դու` իմ երկրորդ սեր... Բայց հասկացիր ինձ... Ես հանուն քո ժպիտի ոտնատակ էի տալիս իմ երջանկությունը... Կներես ինձ... Մի օր... Կներես...
Ես քեզ չեմ սիրում...ներիր , որ ասում եմ քեզ այս խոսքերը , բայց չեմ սիրում: Գիտեմ ինչ դժվար է քեզ համար , գիտեմ ինչ ցավ ես զգում, գիտեմ ինչպես է սիրտդ ամեն անգամ կոտրվում ես , երբ ասում եմ այս խոսքերը: Ներիր...անկեղծորեն քեզնից խնդրում եմ , որ ներես ինձ ու չմեղադրես, չնայած , որ արժանի եմ դրան: Գիտեմ ինչ է նշանակում խաձված լինել , բայց չեմ հասկանում ինչպես ես կարողանում դիմանալ : Ներիր...իրոք ներիր այս ամեն ինչի համար : Հասկացիր ես չեմ ուզում քեզ խափել երկար ժամանակ , հասկացիր ինձ ես դեռ նրան եմ սիրում: Ես չկարողացա քեզ հետ մոռանալ նրան: Ես պատմել եմ չէ քեզ նրա մասին? պատմել եմ ինչպես է նա ինձ ցավեցրել: Երդվում եմ , որ մտածեցի , որ կկարողանամ քեզ հետ նրան մոռանալ , բայց ներիր...ավաղ չկարողացա...
Հասկացիր ինձ , որ ինձ համար եղել ես իսկական իդեալ, թեկուզ նա քեզ նման լավը չէ ու ես դա ընդունում եմ , բայց ես նրան եմ սիրում: Ու այս խոսքերը քեզ ասում եմ , որովհետև ուզում եմ դու գտնես քո իսկականին...քո իդեալին : Մի սիրիր ինձ ...ես երջանկություն չեմ կարող քեզ պարգևել: 
Հավատա , որ չեմ կարող քեզ սիրել, քազնի սիրտս ու հոգիս նրանն է ...
Դու ինձ համար կմնաս իսկական սիրո իդեալ, ում չկարողացա սիրել չնայած , որ դու արժանի էիր:
Ներիր...երջանկություն եմ քեզ մաղթում իմ իսկական իդեալ... 
Դիտումներ: 194 | Ավելացրեց: Arpi | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]