« 18 տարեկան էի երբ իմացա, որ իմ ընկերուհին՝ Աննան սրտի արատ ունի: Ահավոր էր: Նա ամբողջ օրը ոչինչ չէր ուտում, ոչ մեկին տեսնել չէր ուզում: Որոշ ժամանակ անց նա հաշտվեց այդ սարսափելի փաստի հետ, և կարծես ամեն ինչ ընկել էր իր տեղը, երբ նա մի օր վատացավ: Դրանից հետո ամեն ինչ նորից խառնվեց: Այդ դեպքից արդեն մեկ տարի է անցել: Մեկ շաբաթ առաջ Աննան կրկին վատացավ...արդեն մեկ շաբաթ անգիտակից պարկած է հիվանդանոցում: Բոլորս վախենում ենք: Գրում եմ այս տողերը որովհետև.....Ես և Աննան իրար հետ շատ մեծ կապ ունենք: Երբ դեռ փոքր էինք, մի անգամ Աննան վառել էր ձեռքը: Ես զգում էի այդ ցավը, ասես ես էի վառել ձեռքս: Նա էլ զգում էր իմ ապրած ցավը: Ես զգում եմ...զգում եմ, որ կյանքը լքում է նրան...Ինձ էլ է լքում: Եթե մահանա նա՝ կմահանամ և ես: Վախենում եմ թե՛ իմ համար, թե՛ Աննայի: Աստվա՛ծ իմ, մենք մահանալու՞ ենք: Ոչ՛, միայն թե ոչ հիմա: Մենք դեռ այնքան երիտասարդ ենք, այնքան պլաններ ունենք, որոնք իրագործման են սպասում: Մենք ընդհամենը 19 տարեկան ենք: Ի՞նչու...ի՞նչու է կյանքը այսքան դաժան: Ես էլ եմ մահանում...գնում եմ: Միակ ուրախությունս այն է, որ այն աշխարհում էլ ընկերուհուս հետ եմ լինելու: Դուք անկարող եք դա հասկանալ: Մեզ կարծես թե գերբնական կապեր են կապում: Մենք գնում ենք...լա՜վ մնացեք:(» Մեկ շաբաթ հետո, երկու ընտանիքներում սուգ էր: Ասես թե իսկապես կախարդական պատահար լիներ. թեկուզ վշտեցնող, բայց կախարդական: Այս նամակը գրելուց չորս օր հետո երկու ընկերուհիները մահացան՝ նույն օրը, նույն ժամին: Եվ յոթ օր, յոթ գիշեր անձրև եկավ: Կարծես երկինքն էր ողբում նրանց մահը: