Լռության մեջ այնքան բառեր եմ թաղել, Որ մի կյանքի պատմություն կգրեի, Աչքերիդ մեջ այնքան խոսքեր եմ այրել, Որ սահմանը անվերջության կանցնեի: Ամեն ընկնող անձրևային կաթիլի մեջ Հույսի շողեր եմ ես տեսել, Դրա համար ես այս կյանքում շատ եմ սիրել Ապրել, շնչել անձրևի մեջ: ՈՒ քո քնքուշ անձրևային աչքերի մեջ Այնքան հույսի, լույսի շողեր եմ նկատել, Որ թե փորձեմ ես մի վայրկյան հուսալքվել, Դու կարող ես մի հայացքով կյանքս փրկել...