Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 18 » Երջանկություն...♥
|
Մի անգամ երեք եղբայրներ տեսնում են երջանկությանը, որը նստած էր խորը փոսում: Եղբայրներից մեկը մոտենում է փոսին և խնդրում երջանկությունից շատ փող: Երջանկությունը տալիս է նրան իր ուզածը և նա հեռանում է երջանիկ: Մյուս եղբայրը գեղեցիկ կին է խնդրում: Ստանալով իր ուզածը` սա նույնպես հեռանում է՝ երջանկությունից գլուխը կորցրած: Երրորդ եղբայրն է կռանում փոսի վրա. - Ի՞նչ ես ուզում, – հարցնում է նրան երջանկությունը: - Իսկ դու ի՞նչ ես ուզում, – հարցնում է տղան: - Դուրս հանիր ինձ այստեղից, – խնդրում է երջանկությունը: Տղան երկարեցնում է ձեռքը և օգնում երջանկությանը դուրս գալ փոսից: Դրանից հետո տղան շրջվում է և լուռ հեռանում: Իսկ երջանկությունը գնում է նրա ետևից:
|
Դիտումներ: 236 |
Ավելացրեց: Arpi
| - Վարկանիշ -: 5.0/2 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները [ Գրանցում | Մուտք ]
|