Շաբաթ, 01.02.2025, 08:11

Ողջույն Հյուր | RSS

Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 01

Մայիսի 1-ը աշխարհի աշխատավոր ու բարիքներ ստեղծող դասակարգի պայքարի, մաքառումներ ու նրանց համերաշխությունը խորհրդանշող օրն է:Ինչո՞ւ մաքառում, պայքար ու համերաշխություն… Աշխատավոր դասակարգի ու նրա կողմից ստեղծած բարիքները մշտապես շահագործման ու չարաշահման են ենթարկվում իշխող ու կեղեքող դասակարգի կողմից, հետևաբար իրավունքների վերահաստատման համար, կազմակերպված անդուլ պայքար է հարկավոր:1991թ. Հայաստանի դինամիկ զարգացման անիվը ցավալիորեն հետ շպրտվեց, և զարգացման մայր ուղին բռնած Հայաստանը կրկին կանգնեց կոտրած տաշտակի առաջ, վերադարձավ դեպի հետադիմական, շահագործումներով, սոցիալ- տնտեսական անարդարություններով ու անհավասարություններով լի կապիտալի դիկտատուրայի հասարակարգ: Հայաստանում գլուխ բարձրացրեց կապիտալիզմի ամենավայրագ ու ջունգլային տեսակը, որտեղ աշխատավոր մարդը զրկված է քաղաքացիական ու սոցիալական տարրական ապահովությունից: Հայաստանի աշխատավոր ժողովուրդը անցյալի փորձ ունի և կհամախմբվի իր շահերը պաշտպանող արհմիությունների շուրջ և անհաշտ պայքար կմղի իր իրավունքների համար:Դե ինչ հարգելի աշխատողները իմացեք Ձեր իրավունքները և ինչպես տարիներ առաջ նշում էինք այս տոնը մեծ ուրախությամբ ու հավատով, որ աշխատող մարդը տեղ ունի իր երկրում ապրելու համար եկեք այնպես անենք,որ հիմա էլ այդպես լինի:
Դիտումներ: 346 | Ավելացրեց: Arpi | Ամսաթիվ: 01.05.2013 | Մեկնաբանություններ (0)