Արփինեն շատ գեղեցիկ մի աղջիկ էր, ով սովորում էր 11րդ դասարանում,,,Նա պարապում էր ԲՈՒՀ ընդունվելու համար,,,Նա ոչնչի մասին չէր մտածում, բացի ուսումից,,,,Ուզում էր դառնալ իրավաբան....Սակայն հետո իրենց դասարան է գալիս շատ հմայիչ մի երիտասարդ՝ Արտակը: Նա շատ գեղեցիկ էր,լավ էր հագնվում,լավ էր սովորում և բոլոր աղջիկները դասարանի երազում էին հայտնվել նրա կողքին: Եվ ինչքան էլ որ անհավատալի է նա ոչ մեկի վրա ուշադրություն չէր դարձնում: Նրան հետաքրքրում էր Արփինեն:Քանի որ աղջիկը համեստ էր,նրան չէին հետաքրքրում տղաները նա միայն սովորում էր: Արփինեն նույնպես հմայլվել էր այդ երիտասարդով,սակայն ցույց չէր տալիս:Արտակը ուզում էր մտերմանալ նրա հետ, սակայն Արփինեն իրեն հեռու էր պահում: Հետո երբ պետք է գործնական աշխատանք պատրաստեին,Արտակը խնդրեց, որ Արփինեն իրեն օգնի:Արփինեն համաձայնեց:Եվ այդ օրվանից սկսած նրանք մտերմացել էին, համարյա միշտ միասին էին:Արփինեն սկսեց սիրահարվել նրան:Նա չէր կարողանում պարապել, քանի որ իր մտքում միայն Արտակն էր,նրա գեղեցիկ աչքերը, հնչեղ ձայնը: Արդեն մոտենում էր Արտակի ծննդյան օրը: Նա զանգահարեց Արփինեին և ասաց, որ ուզում է նա նույնպես ներկա լինի իր ծննդյան խնջույքին, Արփինեն չկարողացավ հրաժարվել:Նա շատ հուզված էր,որոշում էր ինչ հագնել,ինչպես հարդարել մազերը: Եվ վերջապես հնչեց դռան զանգը: Դռան շեմքում կանգնած էր Արտակը: Նա գրկեց Արփինեին, և ասաց ,որ նա շատ գեղեցիկ է,իսկ Արփինեն հուզված նրան հանձնեց իր նվերը և ասաց. -Շնորհավոր ծնունդ Արտակ ջան,ուզում եմ, որ միշտ ուրախ լինես ու երջանիկ: Իսկ Արտակը ամուր բռնեց Արփինեի ձեռքը և ասաց. -Բոլորը մեզ են սպասում, գնացինք: Նրանք միասին գնացին ակումբ: Այնտեղ էին նրանց բոլոր դասարանցիները: Երբ հնչեց տանգոյի երաժշտությունը, Արտակը Արփինեին պարի հրավիրեց: Նրանք երկար ժամանակ պարում էին: Արփինեի համար դա կարծես հեքիաթ լիներ: Պարի ժամանակ Արտակը նրա ականջին շշնջաց. -Ես սիրում եմ քեզ.... Այդ օրվանից սկսած նրանք միշտ միասին էին: Սակայն Արփինեի ուսումը թուլացել էր:Քանի որ նա իր ամբողջ ժամանակը տրամադրում էր Արտակին: Նրանք երկուսն էլ շատ երջանիկ էին: Սակայն, մի օր, երբ Արփինեն գնաց Արտակի տուն նա այնտեղ տեսավ մեկ ուրիշ աղջկա, որը համբուրում էր նրան:Արփինեի աշխարհը այդ րոպեին փոխվեց, ուրախությունով լցված նրա աչքերից սկսեցին արցունքներ հոսել: Նա վազելով գնաց տուն:Արտակը անդադար զանգում էր նրան, իսկ նա հեռախոսը չէր վերցնում: Հաջորդ առավոտ Արփինեն գնաց դասի: Արտակը տեսնելով նրան մոտ վազեց և ասաց. -Ինչու՞ չես վերցնում բջջայնիդ, երբ զանգում եմ: -Որովեհետև չեմ ուզում քեզ հետ խոսել... -Այսինքն՞՞՞-զայրացավ Արտակը: -Ես երեկ ամեն ինչ տեսա,ուղակի դու խաղացել ես ինձ հետ,իսկ ես քեզ իսկապես սիրում էի,-նա սկսեց լաց լինել, երբ ասաց այս ամենը: Արտակը չգիտեր ինչ ասեր: Իսկ Արփինեն, մաքրելով արցունքները, նորից սկսեց խոսել. - Հիմա ես քեզ միայն մի բան կասեմ, ես կլացեմ և կմոռանամ, իսկ դու կժպտաս և երբեք չես մոռանա ինձ: Ցտեսություն իմ դավաճան սեր: Այս ասելով նա հեռացավ: Արտակի աչքերից սկսեցին արցունքներ հոսել: Մի քանի տարի հետո Արփինեն ընդունվեց համալսարան: Համալսարանը ավարտելուց հետո նա ամուսնացավ: Եվ իր որդուն կոչեց Արտակի անունով: Արտակը նույնպես ամուսնացավ: Սակայն երբեք չմոռացավ Արփինեին: Նա նույնպես իրա աղջկա անունը դրեց Արփինե.... | |
|