Նա լալիս էր...լալիս էր անզուսպ ու պարզ...արցունքները հորդում էին աչքերից և նա այնպես էր լացում՝ կարծես սրտից արյուն էր կաթում:Նա գոռում էր, մոռացել էր աշխարհը, որում ապում էր, մոռացել էր բոլորին, ամենքին:Ցավում էր...Սիրտն էր ցավում՝ սիրտը...:
Անկարեկից էր աշխարհը նրա հանդեպ:Նրա սիրտը կոտրել էին, քայլել արյունոտ փշուրների վրայով, տրորել...Լալիս էր և նրա համար մեկ էր՝ թե տղան չի լացում, մեկ էր ամեն ինչ:
Հանկարծ արագ-արագ սկսեց սրբել արցունքները և գրպանից հանեց հեռախոսը, բացեց հաղորդագրությունների բաժինը և գրեթե շշուկով սկսեց կարդալ ընկերուհու գրածը.
-ԵՍ քեզ էլ չեմ սիրում, մոռացիր ինձ և աշխատիր ներել:
Նորից աչքերը թաղվեցին արցունքների մեջ, բայց նա առանց ժամական կորցնելու պատասխան հաղորդագրություն ուղղարկեց աղջկան.
-Լավ, բայց շատ եմ խնդրում արի այսօր հանդիպենք, որ վերջին անգամ քեզ տեսնեմ:
Մի քանի րոպեից եկավ պատասխանը.
-Լավ, բայց վերջին անգամ:
Նրանք պայմանավորվեցին տեղը և հանդիպեցին:Տղայի աչքերը առաջվա նման փայլում էին...
Հաջորդ առավոտյան հոծ բազմություն էր հավաքվել ու շրջապատել փողոցը՝ բոլորը ցանկանում էին իմանալ խառնաշփոթի պատճառը:
Փողոցի մեջտեղում ընկած էր երկու դիակ՝ տղան և աղջիկը:Անգույն ժպիտ կար նրանց երեսին...դեռ չէր մարել նրանց աչքերի փայլը...:Տղայի կրծքի վրա դրված էր արյոնոտ մի թղթի կտոր՝ վրան գրված էր.
«Հա սիրում եմ իրան ու միշտ կսիրեմ...մենք միասին կլինենք, միշտ միասին...բայց այստեղ չէ՝ այստեղ աշխարհը խանգարում է մեր երջանկությանը, խանգառում է...»
Տղան սկզբում դանակով սպանել էր աղջկան՝ սրտից, իսկ հետո ինքնասպան եղել:
Նրանց սերը խորտակվեց մի անդունդում , սակայն ապրեց որոշ մարդկան սրտերում:
|