Կիրակի, 24.11.2024, 01:13

Ողջույն Հյուր | RSS

Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 5 » ♥♥
17:36
♥♥
 
Երջանիկ լինելու համար շատ քիչ բան է պետք... Վայելել ամեն մի վայրկյանը...Փորձեք անել ամեն ինչ, ինչը ձեզ հաճույք է պատճառում: Ընտրեք ձեզ ավելի հոգեհարազատ մասնագիտություն, գնացեք զբոսնելու հաճելի մարդկանց հետ, խնդրեք մայրիկին պատրաստել հենց այն, ին սիրում եք ուտել, լսեք ձեր սիրած երգերը ու վայելեք ամեն մի վայրկյանը: Արեք այն, ինչ ուզում եք...Մի լսեք այն, ինչ ասում են ձեզ ուրիշները և մի բան լավ հիշեք. <<Եթե լսեք ձեր մասին բամբասողին, ապա ձեր կյանքը կդարձնեք վշտի անկողին>>: Անջատեք նյարդերն ու ապրեք՝ սիրելով երկնքում փայլող արևն ու աստղերը: Հետևեք ձեր արտաքինին...Գեղեցիկ սանրվածք, մոդայիկ հագուստներ... Հագեք այն, ինչ սազում է և ինչի մեջ ձեզ ազատ եք զգում և մի բան լավ հիշեք. <<Եթե տանից դուրս գալիս նայում եք ու տեսնում, որ ձեր վրա վեցը գույն կա, ապա ավելի լավ է այդ օրը մնաք տանը>>: Ճիշտ ընտրեք ընկերներին... Մարդիկ, ովքեր համարվում են ընկերներ, շատ հաճախ լքում են ու հեռանում, իրենց հետ խլելով մի փոքր երջանկություն: Ինչ-որ ձևով բացահայտեք՝ արդյո՞ք դժվար պահերին ընկերներդ կմնան կողքիդ, թե՞ ընկեր ես կոչում մեկին, ով ծիծաղում է ու բամբասում քո մասին: Աշխատեք ունենալ մեկ, բայց նվիրված ընկեր ու հիշեք, որ քանակը որակ չէ: Փորձեք վերադառնալ մանկություն... Խաղացեք ձեր մանկական խաղերը, խոսեք երեխայի պես, նայեք փոքրիկ ժամանակվա ձեր նկարները, հաճախ դրեք ձեր գլուխը մայրիկի ուսին: Հիշեք՝ մանկություն վերադառնալը մի փոքրիկ երջանկություն է: Փորձեք անկեղծ լինել... Ամեն ինչ արեք ձեր ցանկությամբ ու անկեղծությամբ և մի մոռացեք, որ դիմացինն էլ զգացմունքներ ունի...
Դիտումներ: 189 | Ավելացրեց: LARISA | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]