Հինգշաբթի, 21.11.2024, 17:54

Ողջույն Հյուր | RSS

Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 5 » ♥♥
17:35
♥♥

Գիշերային անթափանց մեջ միայնակ եմ ես:Թվում է ` այս լռությունից անդորր է բերել հոգուս,բայց ոչ,կարծես հոգիս ճնշված է,անձուկ է այնտեղ,մութ է ու խավար:Հանկարծ սկսեցին ամպերը գոռալ ,և սթափված խառնիճաղանջ մտքերից ` ես մի պահ սարսռացի:Դրսում անձրև է մաղում,բայց սպասիր ,անձրև է մաղում ,թե հոգիս է լալիս կարոտի ցավից:Կարոտել եմ քեզ կյանքիս իմաստ,իմ լույս ու ապավեն,իմ լույսի փարոս:Քո կարոտն ինձ տարավ հիշողությունների ճամփով ` մեր հիշողությունների,լսում ես,սիրելի´ս:Հիշեցի մեր առաջին հանդիպումը,այն պայծառ լույսը,որ վառվում էր մեր աչքերում ,լուռ հայացքները,որոնցով մենք խոսեցինք և ճանաչեցինք իրար և վերջապես այն խորհրդավոր երազը,որտեղ դու հեռանում էիր ` խոստանալով վերադառնալ:Ու վերադարձար իրական կյանքում,վերադարձար,որ մեր սերը հարատև լինի,որ մենք միշտ միասին լինենք:Հիշեցի այն խոչընդոտները,որոնք անզոր դարձան մեր հավերժական սիրո առջև:
Սի´րտս,իմացի´ր,որ մի վայրկյան անգամ չեմ զղջացել այն սիրո համար,որ քո հանդեպ եմ տածում,բայց կարոտը խեղդում է ինձ,սպասումը տանջում հոգիս:Վերադարձի´ր,լսու´մ ես ինձ:
Դիտումներ: 188 | Ավելացրեց: LARISA | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]