Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 5 » ♥♥♥♥♥♥♥♥♥
|
Գիշեր էր:Աղջիկը չէր կարողանում աչք փակել:Վերցրեց հեռախոսը և հաղորդագրություն ուղղարկեց սիրած տղային:Մի ժամ հետո եկավ նամակ՝ բացեց գրված էր.
«Ինչու ես արթուն»
Աղջիկը ասաց, որ այլևս չի դիմանում:Ծնողները համաձայն չեն իրենց հանդիպումներին և ամեն ինչ անում են մեզ բաժանելու համար:
Տղան ասաց.
«Արի փախչենք...փախչենք երկրից:Մեզ ոչ ոք չի խանգարի, եթե համաձայն ես ՝ տոմսերը կգնեմ»:
Աղջկա սիրտը սկսեց արագ բաբախել:Նա մտածում էր մի կողմից ծնողները և եղբայրը՝ իսկ մյուս կողից սիրած էակը:Եվ աղջիկը համաձայնվեց:Առավոտը ծնողներին ասաց, որ գնում է համալսարան:Նա խոսելուց կաշկանդվում էր և դա կասկած առաջացրեց:
Սակայն աղջիկը գնաց:Նա և տղան պետք է հանդիպեին, իսկ հետո գնաին օդանավակայան:Հանդիպցին և միասին գնացին:
Իսկ աղջկա դուրս գալուց հետո ծնողները զանգահարեցին եղբորը և ասացին դրա մասին:Եղբայրը իր մեքենայով ընթացավ համալսարան:Իմանալով, որ այդտեղ չի միանգամից հասկացավ եղելությունը:Շատ արագ էր վարում:Նա դեռ չհասած օդանավակայանին ավտովթարի ենթարկվեց:
Աղջիկը և տղան դեռ այդտեղ չէին և, հասնելուն պես աղջիկը տեսնելով եղբոր մենքենան արագ-արագ վազեց դեպի դա:Սկսեց աղի արցունք թափել, հեկեկալ:Արցունքները գլորվում էին աչքերից և ընկերը որքան փորձում էր պոկել նրան եղբորից չէր կարողանում:Նա ասաց.
«Արի գնանք ժամանակն է»
Իսկ աղջիկը չէր էլ պատասխանում:Նրա ուղեղը անջատվել էր:
Տղան թողեց աղջկան և գնաց:Նա ուղղակի թողեց և գնաց նստեց ինքնաթիռ:Աղջկա վիշտը կրկնապատկվեց:Շուտով եկավ շտապ օգնությունը:Բայց տղայի կյանքը փրկել չհաջողվեց:Նա մահացավ մեքենայի մեջ:Իսկ աղջկա ընկերը առանց օգնելու գնաց արտերկիր:
|
Դիտումներ: 173 |
Ավելացրեց: LARISA
| - Վարկանիշ -: 0.0/0 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները [ Գրանցում | Մուտք ]
|